
Հուլիսի 3-ին կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը՝ ամենաշոգ հատվածները լինելու են Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +34-ից +36 աստիճանի։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սակայն, հուլիսի 3-ի ուշ երեկոյան ժամերից սկսած տաք օդային ալիքն իր տեղը կզիջի Սև ծովի շրջաններից ներթափանցող օդային հոսանքներին:
Հուլիսի 4-6-ը Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ինչպես նաև կարկուտ։
Հանրապետության տարածքում hուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում hուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։