
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում, որը հիմնվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքների վրա, ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն, նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, Ազգային ժողովի ընտրություններում հիշյալ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է տարբեր չափերի ընտրակաշառք։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և կատարվել են վարութային այլ գործողություններ։
Հրապարակվել է նաև գործին առնչվող ձայնագրություն: