
Քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այդ մասին ասել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը, հայտնում է «Փաստինֆոն»:
Փաստաբանը գործի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել՝ դա պայմանավորելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջով։
Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա իրավապահները առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։
Հուլիսի 3-ի վաղ առավոտյան խուզարկություններ են իրականացվել Երվանդ Բոզոյանի բնակարանում, որից հետո նա հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանել, թե որ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել գործողությունները։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դրանք առնչվել են Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ գործին։