
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի աշխատակազմում հնարավոր փոփոխությունների մասին խոսելը դեռևս ժամանակավրեպ է։
«Ես այդ որոշումներին կանդրադառնամ, երբ որ կլինի պատեհ և երբ կլինի ժամանակը։ Հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ այս պահին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն է որոշել առաջադրել իր թեկնածությունը, իսկ ներկայում գործում են գործող Ազգային ժողովի նախագահը և գործող աշխատակազմը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այժմ զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ՀՀ ներկայացուցիչն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։