3 հուլիսի 2026 - 14:30 AMT
ՌԴ-ից Ադրբեջանով տարանցվել է ՀՀ ցորենով բեռնված 14 վագոն

Ադրբեջանի տարածքով իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական տարանցիկ բեռնափոխադրումը։ Բալաջարի կայարանից ուղարկվել է 14 վագոն ցորեն՝ ընդհանուր 976 տոննա քաշով։

Մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, տեղափոխվել է ավելի քան 35 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ, գրում է APA-ն:

Բացի այդ, մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։