
Թմրամիջոցների ապօրինի պահման և իրացման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունն Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները իրացրել են հունիսի 23-ին։
Առավոտյան ժամը 6։50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Նրանց, իրենց վարած ավտոմեքենայի հետ միասին, տեղափոխել են բաժին, իսկ «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվել է և տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին իրականացվել է ավտոմեքենայի խուզարկություն։
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։
Նախաքննությամբ հանգամանքները շարունակվում են պարզվել։