4 հուլիսի 2026 - 15:20 AMT
ՀՀ դեսպանը ամերիկացի գործարար Ադելսոնի հետ քննարկել է ՀՀ ներդրումային հնարավորություններ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպում է ունեցել ամերիկացի խոշոր գործարար Միրիամ Ադելսոնի հետ, ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կայացել է հետաքրքիր և բովանդակալից քննարկում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգի, Հայաստանի ներդրումային հնարավորությունների, ինչպես նաև երկրի հարուստ պատմամշակութային ժառանգության շուրջ։

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Միրիամ Ադելսոնը մեծ հետաքրքրություն է հայտնել դիտարկելու Հայաստան այցելելու հնարավորությունը։

2018 թվականին Միրիամ Ադելսոնը պարգևատրվել է ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Ազատության նախագահական շքանշանով՝ առողջապահության, բարեգործության և հասարակական գործունեության ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար։