
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է, որ եթե իշխանությանը հաջողվի հանրաքվեի դնել Սահմանադրության փոփոխությունը՝ դա ընդդիմության պատասխանատվությունը կլինի։
«Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանությունն այլեւս (առաջին անգամ) հնարավորություն չունի փոխել Սահմանադրությունը, քանի որ չունի սահմանադրական մեծամասնություն:
Միաժամանակ հայտարարվեց, որ վերցնում են մանդատները եւ աշխատեն ԱԺ-փողոց սցենարով: Այսպիսով. Եթե իշխանությանը հաջողվի որեւէ սցենարով հանրաքվեի դնել Սահմանադրության փոփոխությունը՝ դա ուղիղ խորհրդարանական ընդդիմության պատասխանատվությունն ու մեղավորությունն է:»,-գրել է Բաբայանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրությունները ցույց տվեցին մեկ բան՝ Հայաստանի ժողովուրդը մերժել է եկեղեցու դեմ տարվող պայքարը, ազգային ինքնության թուլացման քաղաքականությունը, մերժել է Սահմանդրությունը փոփոխելու, ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագիրը։
«Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը»,-ասել է նա։