6 հուլիսի 2026 - 17:11 AMT
Միշուստին. Ակնկալում ենք՝ ՀՀ-ն կապահովի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ և շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր մասնակցությամբ։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք Հայաստանի նոր կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ակնկալում ենք, որ քվեարկության և ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների հետևողական զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերը հաշվի առնելու ոգով»,- ասել է Միշուստինը։

Փաշինյանն ասել է, որ այս հանդիպումը շատ լավ առիթ է՝ քննարկելու հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը:

«Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր, և, իհարկե, հույս ունեմ, որ մենք դրանք կքննարկենք և կլուծենք։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք շարունակելու զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում մեր մասնակցությամբ»,- հայտարարել է գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ Երևանը շահագրգռված է, որպեսզի Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն բնականոն ընթացքով։

«Կարծում եմ՝ դա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։ Մենք կառուցողական տրամադրվածություն ունենք՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու բոլոր նրբությունները։ Հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր»,- հայտարարել է Փաշինյանը։

ՌԴ վարչապետը նշել է, որ Եկատերինբուրգ կատարած այցը Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ նշել են, որ կիսում են այն դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցը պետք է որոշվի համազգային հանրաքվեի միջոցով։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։