
Հանրապետության տարածքում հուլիսի 7–8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ առանձին շրջաններում, իսկ 9-ի ցերեկը և 10–11-ին՝ կեսօրից հետո, առավելապես հյուսիսային մարզերում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին բնակավայրերում կանխատեսվում է նաև կարկուտ։
Հուլիսի 7–8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ այն կուժգնանա՝ հասնելով 18–23 մ/վ արագության։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9–10-ին, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով։
Երևանում հուլիսի 7–8-ին և 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամին կուժգնանա՝ հասնելով 17–20 մ/վ արագության։ Հուլիսի 9-ի ցերեկը, ինչպես նաև 10–11-ին, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +30 աստիճան: