7 հուլիսի 2026 - 16:33 AMT
Հուլիսի 10-ից ֆիզանձանց կարգելվի 5 կգ-ից ավելի գյուղմթերք արտահանել ՀՀ-ից

Հուլիսի 10-ից ֆիզանձանց կարգելվի 5 կգ-ից ավելի գյուղմթերք արտահանել ՀՀ-ից, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, արգելվում է բուսասանիտարական ենթահսկման բեռների (գյուղմթերքի) առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

«Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը»,-հայտնում է տեսչական մարմինը։

ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակել է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։