
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: Այդ մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և ընտրությունների արդյունքներին՝ նա հայտարարել է, որ իրենք չեն ընդունել ընտրությունների արդյունքները, սակայն պայքարը միայն փողոցային ձևաչափով չեն պատկերացնում։
«Ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում»,- ասել է նա:
Նարեկ Կարապետյանն ասել է, որ, վերցնելով մանդատները, իրենց ուժը չի ստանալու պարգևավճարներ:
«Մեր ուժը չի ստանալու պարգևավճարներ, իմ աշխատավարձը լինելու է մեկ դրամ, մնացածը փոխանցվելու է բարեգործական նպատակով։ Ամեն ամիս ներկայացվելու է՝ որ ուղղությամբ է փոխանցվել բարեգործական նպատակներով», - ասել է նա։
Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: