
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, տեղեկացնում է 1Lurer.am-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ մեկ այլ անձ՝ ձերբակալվել։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականներին առերևույթ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի խարդախություն և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։
Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում հուլիսի 6-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել ավելի քան 70 հասցեներում։ Դրանից հետո առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ, իսկ խմբի մեկ այլ անդամի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: