8 հուլիսի 2026 - 16:48 AMT
Ավարտվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվել է 1/8 եզրափակիչը:

Հուլիսի 10-ին քառորդ եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիայի և Մարոկկոյի, Իսպանիայի և Բելգիայի հավաքականները: Հաղթող թիմերը հուլիսի 14-ին կհանդիպեն առաջին կիսաեզրափակիչում, հայտնում է «Ազատությունը»:

Հուլիսի 12-ին նախատեսված են քառորդ եզրափակչի մյուս երկու՝ Նորվեգիա-Անգլիա և Արգենտինա-Շվեյցարիա հանդիպումները: Հաղթողների մասնակցությամբ հուլիսի 15-ին կկայանա երկրորդ կիսաեզրափակիչը:

Առաջնության եզրափակիչ, ինչպես նաև երրորդ տեղի համար խաղերը կանցկացվեն հուլիսի 19-ին: