
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր և Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի միջև տեղի ունեցած հանդիպումն անցել է բաց, անկեղծ և բարեկամական մթնոլորտում, հայտնում է Aysor.am-ը:
«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին՝ սպասելով, որ իրականություն դառնան ու բոլորդ տեսնեք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փաշինյանը։
Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Միշուստինը նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։
«Կարևոր է, որ Հայաստանի Կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների ու օրինական շահերի պահպանումը»,-ասել է նա: