9 հուլիսի 2026 - 16:49 AMT
Հանրապետության հրապարակում Վարդավառը կնշվի մեծ տոնական ծրագրով

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ տոնական հարթակի, որտեղ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի Վարդավառին նվիրված բազմաբովանդակ ծրագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Ամբողջ օրվա ընթացքում նախատեսված են ջրային միջոցառումներ, մանկական ժամանցային գոտի, վազքի մարաթոն, սննդի գոտի, տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ի մասնակցությամբ։