
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել կազմակերպության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այդ մասին ասվում է ՀԱՕԿ-ի տարածած հայտարարության մեջ:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։»,– ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը մշտապես կանգնած է իր նախագահի և նրա ընտանիքի կողքին։
Հայաստանի բռնցքամարտի և բազկամարտի ֆեդերացիաները նույնպես իրենց զորակցությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանին։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: