
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը։
Լավագույններին ընտրելու են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու Հայաստանի առաջնությանը մասնակցած ակումբները, հայտնում է Factor.am-ը:
Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Ուգո Օլիվեյրա – «Արարատ-Արմենիա»
Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Գուստավո Սանգարե – «Նոա»
Հելդեր Ֆերեյրա – «Նոա»
Նարդին Մուլահուսեյնովիչ – «Նոա»
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»
Խավի Մորենո – «Փյունիկ»
Մոմո Տուրե – «Ալաշկերտ»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Բռունո Միշել – «Ուրարտու»
Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի մրցանակի հավակնորդներն են՝
Մանուել Տուլիպա – «Արարատ-Արմենիա»
Սանդրո Պերկովիչ – «Նոա»
Արտակ Օսեյան – «Փյունիկ»
Վահե Գևորգյան – «Ալաշկերտ»
Ռոբերտ Արզումանյան – «Ուրարտու»
Քվեարկությունն ավարտվելու է հուլիսի 20-ին՝ ժամը 12։00-ին։