10 հուլիսի 2026 - 12:58 AMT
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ը կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկային ժամերին նվազելու է 4-5 աստիճանով։

Քամին լինելու է հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Երևանում հուլիսի 10-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +35 աստիճան: