
Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ եղանակով կուղարկվեն պրոպան և պարարտանյութ, հայտնում է APA-ն:
Հուլիսի 10-ին Բալաջարի կայարանից կուղարկվի 14 վագոն պրոպան և 5 վագոն պարարտանյութ։
Հուլիսի 6-ին Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ եղանակով 30 վագոն պրոպան գազ էր ուղարկվել Հայաստան:
Հուլիսի 6-ի դրությամբ Ադրբեջանից ՀՀ է ուղարկվել ավելի քան 14,000 տոննա դիզվառելիք, մոտ 5000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված առաջին գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում: