
ՌԴ-ն էքսպանսիա կսկսի Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի բանտից DW-ին տված գրավոր հարցազրույցում: Նա հավելել է, որ Հայաստանը հնարավոր չէ գրավել՝ առանց արդեն Վրաստանը վերահսկելու։
«Պուտինը պարտվում է Ուկրաինային, և ես համոզված եմ, որ զուգահեռաբար նա կսկսի ընդլայնվել դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահն արդեն գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից պահանջել է ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ։
«Կարծում եմ՝ դա կվերածվի Թբիլիսիի լիակատար գրավման, և դա ամենևին էլ բարդ խնդիր չէ։ Իվանիշվիլին, Ռուսաստանի պահանջով, փաստացի ոչնչացրել է Վրաստանի զինված ուժերը։ Տնտեսությունը 99 տոկոսով կախված է Ռուսաստանից։ Վրաստանն այլևս չունի ընկերներ, որոնք կարող են օգնել նրան։ Հետևաբար, հարցը միայն ժամանակի մեջ է, թե երբ կսահմանվի լիակատար վերահսկողություն։ Միաժամանակ Պուտինը կփորձի գրավել Հայաստանը, քանի որ արհամարհում է Փաշինյանին և կարող է հենվել այնտեղ գործող հզոր հինգերորդ շարասյան վրա։ Հայաստանը հնարավոր չէ գրավել՝ առանց արդեն Վրաստանը վերահսկելու»,-հավելել է նա:
Բացի այդ, Սաակաշվիլին դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։
«Գիտեմ, որ շատ ուկրաինացիների իրականում դուր չեն գալիս նրա հայտարարությունները, բայց նայեք Ուկրաինային զենքի մատակարարումներին, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, որոնք շատ ավելի արդյունավետ են, քան Եվրոպական միության պատժամիջոցների 21-րդ փաթեթը, նայեք, թե ինչպես են ամերիկացիները Ռուսաստանին դուրս մղում Կովկասից, և կհասկանաք, որ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր ոչ մի ամերիկացի նախագահ Ռուսաստանի նկատմամբ այնքան կոշտ չի եղել»,հավելել է նա:
Սաակաշվիլին նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան ապագայում կդառնա Եվրոպական միության անդամ, թեև, նրա գնահատմամբ, այդ ճանապարհը հեշտ չի լինելու։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։