
COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կազմկոմիտեն անցկացրել է հերթական նիստը՝ անդրադառնալով նախապատրաստական աշխատանքների ընթացքին և առաջիկա քայլերին։
Համաժողովի մեկնարկին ամիսներ են մնացել։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացված նիստում քննարկվել են նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ ուշադրությունը կենտրոնացնելով կազմակերպչական մի շարք կարևոր ուղղությունների վրա։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկմանն անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպմանը, կապույտ և կանաչ գոտիների նախապատրաստական աշխատանքներին, համաժողովի անցկացման վայրերում իրականացվող ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքներին, էներգամատակարարման ապահովմանը, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև առողջապահական անվտանգության և բժշկական սպասարկման կազմակերպման հարցերին։
COP17-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-ից 30-ը։