11 հուլիսի 2026 - 11:05 AMT
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումները սկսել են նաև ազատ ոճային ըմբիշները։ Մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա 6-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին։

79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը հուլիսի 11-ին գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը և 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը մասնակցելու են սփոփիչ գոտեմարտերի։ Իսկ 70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտվել է։