
Մայրաքաղաքում կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար, որն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում, հայտնում է քաղաքապետարանը:
Մրցաշարը կանցնի հուլիսի 21–26-ը «Դինամո» մարզադահլիճում:
Մրցումները կմեկնարկեն հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ին։
Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին։