
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում նախատեսված նիստում կհաստատեն Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին միտված ԵՄ առաքելության ստեղծումը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։
«Մենք նաև պատրաստվում ենք համաձայնության գալ Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների և FIMI (արտաքին տեղեկատվության մանիպուլյացիա և միջամտություն), որոնց նրանք իրականում բախվում են»,- ասել է նա, գրում է Factor.am-ը:
Հայաստանում Եվրամիության գործընկերության առաքելությունը (EUPM Armenia) քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է, որը գործում է Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում։ Այն հաստատվել է 2026 թվականի ապրիլի 21-ին։