13 հուլիսի 2026 - 15:01 AMT
Կոբախիձե․ Եթե ՌԴ-ն չի ճանաչում Վրաստանի տարածքի 20%-ի, ապա Կալասը՝ ամբողջ երկրի ինքնիշխանությունը

Եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունն իր տարածքի 20 տոկոսի նկատմամբ, ապա ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալասը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունն իր տարածքի 100 տոկոսի նկատմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա այդպես է մեկնաբանել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարությունը։

«Սա միանգամայն ամոթալի վերաբերմունք է»,-ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Նրա խոսքով, այն որ ԵՄ ներկայացուցիչը չի ճանաչում Վրաստանի ժողովրդի կամքը և դեմ է հանդես գալիս դրան, չափազանց լուրջ երևույթ է և պահանջում է լուրջ գնահատական:

«Դա անհեթեթություն է: Դուք հիանալի գիտեք, որ Վրաստանն է 7 երկիր միացնում Սև ծովի, Արևմուտքի հետ, սակայն այդ 7 երկրի նախարարները հրավիրվել էին հանդիպման, իսկ Վրաստանի նախարարը ոչ»,-ասել է նա։

Կայա Կալասը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել ոչ թե Վրաստանի կառավարությանը, այլ վրաց ժողովրդին։

«Մենք գործնականում կապ չունենք Վրաստանի կառավարության հետ, մենք չենք ուզում նրան սատարել, մենք ուզում ենք աջակցել վրաց ժողովրդին»,-ասել է Կալասը: