
Բազմակի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխան մահացել է: Այդ մասին հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել էր երեխա՝ սրտի կանգով:
Երեխան ընկել է Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի 3-րդ հարկից, հայտնում է Sputnik Արմենիան:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի թիմը և համապատասխան մասնագետներն անմիջապես իրականացրել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Սակայն, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։