13 հուլիսի 2026 - 18:26 AMT
Կեղծ են «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները

Վերջին շրջանում արձանագրվել են հափշտակության դեպքեր, որոնց ընթացքում Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվել են կեղծ գովազդներ առաջարկելով քաղաքացիներին մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից։

Կեղծ են «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են, հայտնում է կիբեռոստիկանությունը:

Այդ գովազդներում տեղադրված հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվել է մուտքագրել իրենց հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդը տրամադրելու դեպքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչի արդյունքում կարողանում են հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում եղած ֆինանսական միջոցները։

Հորդորվում է՝

  • չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
  • չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
  • «Telcell Wallet»-ի հետ կապված բոլոր գործողությունները կատարել բացառապես պաշտոնական հավելվածի միջոցով։

Նշվում է, որ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով։