
«Ալ-Ահլիի» հայ կիսապաշտպան, «Կրասնոդարի» ակադեմիայի սան Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել սաուդյանական ակումբի կազմում անցկացրած իր առաջին խաղում։
Կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել Ավստրիայի տարածաշրջանային լիգան ներկայացնող «Պինցգաու Սաալֆելդենի» դեմ ընկերական հանդիպման ընթացքում, հայտնում է Panorama.am-ը:
«Շաբաթ օրը ես անցկացրի իմ առաջին ընկերական խաղը «Ալ-Ահլիի» կազմում։ Ես խփեցի իմ առաջին գոլը։ Սա սկիզբն է», - գրել է Սպերցյանը Telegram-ի ալիքում:
Սպերցյանը «Ալ-Ահլիին» է միացել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվել է հուլիսի 7-ին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, իսկ championat-ի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը գերազանցել է 21 միլիոն եվրոն։