14 հուլիսի 2026 - 14:37 AMT
Փոխվարչապետն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի ոլորտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության զարգացումը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված փոխշահավետ համագործակցության և գործարար կապերի հետագա խորացման կապակցությամբ։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։