29 հունիսի 2009 - 21:26 AMT
Սարատովի մարզի շրջանային դատարանը որոշում է կայացրել Հայաստանի բնակչի սպանության վերաբերյալ
Սարատովի մարզի դատարանը որոշում է կայացրել Արմեն Գասպարյանի սպանության գործի մասին, որի գազանաբար կատարված սպանությունը շոկի մեջ է գցել ամբողջ Սարատովի մարզին անցյալ տարվա աշնանը: Հետաքննության վարկածով, այդ ժամանակ ոստիկանության երեք աշխատողները կենդանի հրկիզել են Հայաստանի քաղաքացուն:
Ատենակալները մեղադրման որոշում են կայացրել` ձայների մեծամասնությամբ գործի բոլոր երեք մեղադրյալների մեղավոր ճանաչելով: Միաժամանակ, ժողովրդական ատենակաները համարել են, որ երկու մեղադրյալներ` Չուրիկովը եւ Օգոլցովը արժանի են ներողամտության: Դա նշանակում է, որ այդ երկուսի համար Ֆեմիդայի ծառաները պետք է կրճատեն ազատազրկման ժամկետները: Պատժի վերջնական չափը մոտ ժամանակները կորոշի դատարանը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: