
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում հուլիսի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում՝ սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մշակվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքը։ Մասնակիցներն ընդգծել են նախագծի կարևորությունը և հնարավորինս արագ դրա հաստատման անհրաժեշտությունը։
Միաժամանակ միջազգային փորձագետները ներկայացրել են սահմանների համալիր կառավարման եվրոպական հայեցակարգը և դրա պարտադիր բաղադրիչները։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնել իրավասու մարմինների հետ նախագծի լրամշակման աշխատանքները և համաձայնեցնել հետագա գործողությունները։
Եվրոպական խորհուրդը հաստատել է Անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում նոր գործընկերային առաքելության տեղակայման որոշումը։ Այս խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և բարձրացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը:
Նոր առաքելությունն առանձնացված էդիտորդական առաքելությունից և որևէ կապ չունիվերջինիս գործունեության հետ։ Մասնավորապես, առաքելությունը Հայաստանի տարբեր ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձաքննություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում` նման սպառնալիքներին դիմակայելու համար: