
Դատարանը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է․ որ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
«Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։
Մասնավորապես, բավարարելով բողոքը, դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները», գրել է նա:
2026-ի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել են ՀԱԵ «բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակել «ճանապարհային քարտեզը»։