
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ1/ ավտոճանապարհների հատման՝ Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց:
Հուլիսի 18-ից այստեղ երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգի միջոցով, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։ Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռաժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով: