20 հուլիսի 2026 - 13:05 AMT
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստանի» օգտին ընտրակաշառքի նոր դեպքերի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն թվով քվեներ ապահովելու նպատակով հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և կատարվել են վարութային այլ գործողություններ։

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: