20 հուլիսի 2026 - 18:35 AMT
Փոխնախարար. ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռևս չի արտահանվել, հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով այդ թեմայով համացանցում տարածված լուրերն:

«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- պարզաբանել է նա:

Վերջին օրերին լուրերին էին տարածվել, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է, ինչը քննարկումների առարկա էր դարձել:

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։