21 հուլիսի 2026 - 10:24 AMT
Apple Pay-ն ու Google Pay-ն արդեն հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում

Երևանի հանրային տրանսպորտում ուղևորներն արդեն հնարավորություն են ստացել վճարում կատարել Apple Pay և Google Pay համակարգերի միջոցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում, որի առիթով բոլորիս շնորհավորում եմ»,- նշել է Ավինյանը։

Նա հավելել է, որ այդ եղանակով վճարումը հասանելի է տրանսպորտի բոլոր միջոցներում, այդ թվում՝ ստորգետնյա։