
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա երկու տղամարդու։
Ձերբակալման պահին 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակի նմանվող առարկա, իսկ դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։
Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։