22 հուլիսի 2026 - 13:12 AMT
FlyOne Armenia-ն Երևան–Դուշանբե կանոնավոր թռիչքներ է մեկնարկում

FlyOne Armenia ավիաընկերությունը օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Երևան - Դուշանբե - Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: