
Հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Այգավան բնակավայրում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ-ի մասին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի՝ Եղեգնավան և Այգավան բնակավայրերը կապող կամրջին բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչից հետո «Volkswagen» մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը չորս տուժած հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, իսկ ժամը 20։20-ին՝ մարվել։
Ավտոմեքենան այրվել է, իսկ փրկարարները դրա ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։
Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները։