
Հայաստանի տղամարդկանց հավաքականի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Dole Open 2026 միջազգային մրցաշարում կիսել են առաջին և երկրորդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հայկը և Ռոբերտը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։ Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նոր հաջողություններ»,- ասվում է գրառման մեջ։