
Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով հուլիսի 29-ին՝ ժամը 21:00-ից, նշված հատվածում ավտոմեքենաների կայանումը ժամանակավորապես կսահմանափակվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Քաղաքապետարանը քաղաքացիներին խնդրել է նշված ժամից հետո այդ հատվածում ավտոմեքենաներ չկայանել։