29 հուլիսի 2026 - 14:29 AMT
Moody’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը մինչև «դրական»

Moody’s վարկանիշային գործակալությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից» «դրականի»՝ միաժամանակ պահպանելով երկրի երկարաժամկետ սուվերեն վարկանիշը Ba3 մակարդակում, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։

Գործակալությունը որոշումը հիմնավորել է մի քանի հիմնական գործոններով.

  • Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազմամբ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ՝ ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ համագործակցության խորացմամբ, ինչպես նաև ներքաղաքական կայունությամբ։
  • Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներով․ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5 տոկոս տնտեսական աճ, որը պայմանավորվելու է ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։
  • Տնտեսության կառուցվածքային ներուժի ամրապնդմամբ՝ ներդրումների աճի, հատկապես տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտներում ներդրումների ակտիվացման, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացման և արտադրողականության բարձրացման սպասումների շնորհիվ։