30 հուլիսի 2026 - 17:28 AMT
ՄԻՊ․ Զինվորի մարմնի վրա դաժան ծեծի հետքեր չեն հայտնաբերվել

Մարդու իրավունքների պաշտպանը Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ զինծառայողի մարմնի վրա դաժան ծեծի հետքեր չեն արձանագրվել, իսկ նրա առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական գնահատումը դեռ շարունակվում է։

Նրա խոսքով՝ զինծառայողի հետ առանձնազրույցը հիմնված է եղել փոխադարձ վստահության վրա, հայտնում է Aysor.am-ը:

«Առանձնազրույց, որի ժամանակ խոստացել եմ, որ չեմ հանրայնացնելու իր կողմից ինձ ներկայացված հանգամանքները, քանի որ մի շարք հարցեր անձնական են»,-հավելել է ՄԻՊ-ը:

Մանասյանը հավելել է, որ հարցն իր անմիջական ուշադրության կենտրոնում է, և ներկայումս այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացվում։

«Շատ կարևոր է, որ զինծառայողին վերաբերելի բոլոր հարցերը ճիշտ լուծում ստանան։ Գիտեք, որ այս պահին դիտարկման փուլում է իր հոգեկան առողջության վիճակը, դրա համար էլ խնդրում եմ շատ զգայուն լինել հրապարակային հաղորդակցության մասով։ Այս պահին շատ կարևոր է, որ մասնագիտական պատշաճ որոշում կայացվի։ Զինծառայողը «7-ի գ» հոդվածով է ծառայում, ինչը նշանակում է, որ նա սահմանափակումով պիտանի է ծառայության»,-ասել է Մինասյանը:

Պաշտպանության նախարարությունը հերքել էր այն տեղեկությունը, որ 19-ամյա ժամկետային ծառայողը ենթարկվել է ծեծի՝ նշելով, որ դա սուտ է, և որ զոինվորը գտնվում է հոսպիտալում այլ առողջական խնդրով: Զինշառայողին ծեծի ենթարկելու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: