30 հուլիսի 2026 - 18:44 AMT
Երևանում բախվել են ավտոբուսն ու տրոլեյբուսը, 5 մարդ է տուժել

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հանգամանքները պարզվում են։