16 մայիսի 2002 - 23:12 AMT
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Կաննի կինոփառատոնում կկայանա հանրաճանաչ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր «Արարատ» ֆիլմի պրեմյերան: Այդ կինոնկարը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին է: Ֆիլմում նկարահանվել է աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շարլ Ազնավուրը: Նա խաղում է մի կինոռեժիսորի դեր, որը վերադառնում է Հայաստան` Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով: Ֆիլմը կներկայացվի մրցույթից դուրս եւ չի հավակնի Արմավենու ոսկե ճյուղին: Փառատոնին մասնակցելու համար Կանն կժամանի կանադական խորհրդարանի պատգամավոր Սարքիս Ասսադուրյանը, որը հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը ուղղված արշավի ակտիվ մասնակից: Թուրքիան արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, վախենալով այն ռեզոնանսից, որը անկասկած կառաջացնի «Արարատ» ֆիլմը համաշխարհային հասարակայնության մոտ: Հիշեցնենք, որ կինոնկարի նկարահնաումների ավարտից շատ առաջ այն ցուցադրելու իրավունք էին ձեռք բերել Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան եւ Իսպանիան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: