16 մայիսի 2002 - 23:27 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՅՆ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ՈՐՏԵՂ ՀԱՅԵՐ ԷԻՆ ԱՊՐՈՒՄ
Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարնաձեն կոչ է արել երկրի կառավարության անդամներին հատուկ ուշադրություն դարձնել երկրաշարժից տուժած հայ ընտանիքներին: «Մեդիամաքս» գործակալության տվյալներով, նախագահը հանձնարարել է նախ եւ առաջ զբաղվել այն տների վերականգնմամբ, որտեղ հայեր էին ապրում: Նա հայտարարել է, որ «հայկական թաղամասում նույնիսկ մի պատի փլուզումը կարող է քաղաքական նշանակություն ստանալ»: Հիշեցնենք, որ ապրիլի լույս 25-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից առավելապես տուժել էր Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասը: Ինչպես հայտնի է, տարերային աղետի պատճառով տուժած յոթ հոգուց չորսը հայեր էին: Հավլաբարում փլուզվել են մի քանի հին տներ: Վնասվել են Սուրբ Գեւորգ եւ Էջմիածնոց հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ ութ հայկական դպրոցներ: Տուժել է նաեւ Պետրոս Ադամյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնի շենքը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: