3 հուլիսի 2009 - 23:01 AMT
Մեդվեդեւն ու Գյուլը տարածաշրջանային խնդիրներն են քննարկել հեռախոսազրույցում
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային հարցերում ռուս-թուրքական գործակցության, առեւտրա-տնտեսական համագործակցության հարցեր: Երկուստեք նշվել է երկխոսության կառուցողական բնույթը:
«Այս ամենը լավ հիմք է ստեղծում տարածաշրջանային խնդիրների լուծմանը նպաստելու եւ միջազգային իրավիճակին դրականորեն ազդելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գոհունակություն է հայտնվել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացման առումով, առանձնակի տեղ է հատկացվել համագործակցությանը վառելիքա-էներգետիկ ոլորտում: