8 հուլիսի 2009 - 21:41 AMT
ՎՏԲ Բանկ-Հայաստանը փոխել է ժամկետային դեպոզիտների պայմանները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ Բանկ-Հայաստանը փոխել է ժամկետային դեպոզիտների գիծը ֆիզիկական անձանց համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«ՎՏԲ-Հեռանկար+» դասական եւ «ՎՏԲ-Նպատակային» կուտակային ավանդներով ավանդների ընդունման առավելագույն ժամկետը երկարացվել է մինչեւ 2 տարի, հնարավորություն տակով ներդրումներ անել նաեւ ռուբլով:

«ՎՏԲ-Նպատակային» կուտակային «ՎՏԲ-Հարմարավետ» ծախսակուտակային ավանդներով մինչեւ 11 տոկոս տարեկան տոկոսադրույքների բարձրացման հետ մեկտեղ, նախատեսվում է նաեւ եկամտաբերության բարձրացում, ինչպես նաեւ ավանդի արժույթի փոփոխման ճկուն համակարգ: Նաեւ հնարավորություն է տրվում գումար հանել ավանդից մինչեւ նվազագույն անձեռնմխելի մնացորդը:

Ըստ «ՎՏԲ-Սոցիալական» ավանդի, որ նախատեսված է միայն ՀՀ թոշակառու ավանդատուների համար, տարեկան տոկոսները բարձրացնելոով մինչեւ 12 տոկոս: