9 հուլիսի 2009 - 15:43 AMT
Հայ թենիսիստները փլեյ-օֆում պարտվեցին սերբերին
Սեղանի թենիսի հայկական թիմը 25-րդ ամառային ունիվերսիադայում ներկայացնում էին 3 մարզիկներ: Հայ թենիսիստներն ավարտեցին իրենց ելույթները 25-րդ Համաշխարհային ամառային ունիվերսիադայում: Անհաջող հանդես գալով առանձին եւ թիմային մրցաշարերում, հայկական թիմն այնուամենայնիվ պահպանում է զուգախաղում մեդալ շահելու հնարավորությունը: Սակայն, եզրափակչի 1/32-ում հաղթելով Մակաուից ժամանած զույգին, այնուհետեւ 1/16-ում հաղթելով իսպանացիներին, փլեյ-օֆի 1/8-ում պարտվեցին սերբերին 1:3 հաշվով:
Հիշեցնենք, որ սեղանի թենիսի մրցաշարերում Հայաստանը մարզիչ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ ներկայացնում էին Մուրադ Ասատրյանը, Մեսրոբ Ղուկասյանն ու Գարիկ Մկրտչյանը: